Sunday 26 February 2017

Էկոլոգիա

Առաջադրանքեր. Մաս 1

Էկոլուրեր – գրել աշխարհի տարբեր ծայրամասերում (այդ թվում Հայաստանում) էկոլոգիական ինչպիսի իրադարձություններ են կատարվում, դրանց դեմ ուղղված ինչ քայլեր են ձեռնարկվում (Լուրերը լինեն վերջին մեկ ամսվա կտրվածքով):

Վերջին յոթ տարների ընթացքում ԶՊՄԿ-ն թույլատրվածից 29,7 միլիոն տոննա ավել հանքաքար է արդյունահանել ու վերամշակել, ինչի արդյունքում նույն չափով լրացուցիչ հանքահարստացման թափոններ են տեղադրվել Արծվանկի պոչամբարում՝ մեծացնելով տարբեր ճանապարհներով բնական միջավայրի աղտոտման ծավալները։
Բնականաբար համապատասխան չափով մեծացել են նաև դատարկ ապարների լցակույտների, ֆլոտացիայի ժամանակ կիրառվող տարբեր քիմիական ռեագենտների, մթնոլորտային օդի և ջրերի մեջ տարաբնույթ արտանետումների ծավալները։
Նախարարության կողմից տրված այս դրական եզրակացության համաձայն Քաջարանի հանքավայրից տարեկան կթույլատրվի արդյունահանել մինչև 22 միլիոն տոննա հանքաքար՝ մինչև այժմ թույլատրված 12,5 միլիոնի փոխարեն։ Տարեկան մինչև 12,5 միլիոն տոննա հանքաքար արդյունահանելու իրավունքն ու փորձաքննական դրական եզրակացությունը ԶՊՄԿ-ին տրվել էր դեռ 2007 թվականին, ինչը վերջին 10 տարվա ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ հանքը շահագործող ընկերությունն իրավունք չունի արդյունահանել պետական լիազոր մարմինների կողմից թույլատրված ծավալներից ավել հանքաքար։

Իմ էկո բառարանը – գրել հետևյալ տերմինների բացատրությունները, ավելացնել այնպիսիք, որոնք դուք գիտեք և ցանկում չկա նշված:
  1. Աղետ- Աղետը պատահար է, որն առաջանումէ բնածին,կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում՝ իր հետ բերելով մարդկանց մահ, կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղելի հետևանքներ:
  2. Աղտոտում (Ռադիոակտիվ,ջրերի,կենսաբանական,մթնոլորտի)- Մթնոլորտի աղտոտումը  այն քիմիական նյութերի, ֆիզիկական ազդակների և կենսաբանական միկրոօրգանիզմների թափանցումն, առաջացումն ու կուտակումն է մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։
  3. ԱրգելոցԲնության կամ ջրային տարածքի հատուկ պահպանման տեղամասորն ունի գիտականմշակութայինհողապաշտպանջրապաշտպան և պատմական նշանակություն։ 
  4. Արգելավայր- Արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածքչափանմուշայինգիտականկրթականպատմամշակութայինտնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամարգերի և դրանց բաղադրիչների՝ բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունընպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովողօրենքով սահմանվածմշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք։
  5. Բնություն- Մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է և սովորաբար ընդգրկում է ֆիզիկական տիեզերքի բոլոր առարկաներն ու երևույթները, բացի նրանցից, որոնք ստեղծված են մարդկանց կողմից:
  6. Բնօգտագործում- Այն իր մեջ ներառում է մի քանի հասկացություն
    ·         Բնական պաշարների և բնական պայմանների օգտագործման և պահպանման ձևերի համախումբ։ Ներառում է՝ բնական պաշարների պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը կամ վերամշակումը, կյանքի բնական պայմանների օգտագործումը և պահպանումը, բնական համակարգերի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, վերականգնումը և բարելավումը։
    ·         Հասարակության նյութական և մշակութային կարիքների բավարարման նպատակով բնական պաշարների և պայմանների օգտագործումը հասարակական-արտադրական գործընթացում։
    ·         Երկրի աշխարհագրական թաղանթի վրա մարդահարույց գործոնների համախումբը։
    ·         Գիտական ուղղություն, որն ուսումնասիրում է բնական պաշարների արդյունավետ օգտագործման (տվյալ պատմական պահին) ընդհանուր սկզբունքները։
  7. Բնապահպանություն-  Երկիր մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնման և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջությունն, ինչպես նաև ֆլորայի ու ֆաունայի բազմազանությունը, ընդերքի հարստությունը, ջրերի և մթնոլորտային օդի մաքրությունը։
  8. ԴեգրադացիաԱստիճանական վատթարացում, ապաստիճանում
  9. ԷկոլոգիաԳիտություն է կենդանի օրգանիզմների ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին։
  10. Էկոլոգիական կուլտուրա- Մարդու և բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման փուլ, որը բնութագրում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ և գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ տնտեսական կայուն զարգացմանը, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը: 
  11. Էկոլոգիական ճգնաժամԲնության ու մարդկային հանրության միջև փոխհարաբերությունների լարված վիճակ. կտրուկ շրջադարձ ինչ-որ հարցում, անցումային շրջան:
  12. Էկոհամակարգ- Կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից`կենսատոպից, կապի համակարգից` որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև:
  13. Էրոզիա- Հողմահարման ժամանակ ապարների քայքայումն է՝ վերածվելով փուխր նյութի կամ հանքաքարերի լուծույթի։
  14. ԹափոնԹափոն- բնական միջավայրն աղտոտող նյութերի, արդյունաբերական ու գյուղատնտեսական  ձեռնարկությունների գործունեության երկրորդական արդյունք, արտադրության մնացուկ:
  15. Կոմպոստ- Օրգանական պարարտանյութ բոլոր տեսակի մնացորդներից, մոխրից, տորֆից և այլն:
  16. ԿենսահումուսԿենսահումուսը բնապահպանական առումով անվտանգ օրգանական պարարտանյութ է:
  17. ՈրսագողությունԱրգելված կենդանատեսակների որս արգելված վայրերում:
  18. Ջերմոցային էֆեկտ- Մթնոլորտի մերձերկրային շերտում փոշու, ածխաթթու գազի ու մեթանի պարունակության ավելացման պատճառով հողագնդի մթնոլորտի ջերմացում
  19. Ռացիոնալ բնօգտագործում- Բնական էկոհամակարգի օգտագործման համակարգ, որն ապահովում է էկոհամակարգի ռեսուրսների պահպանումը և խելամիտ օգտագործումը:
  20. Ռեսուրս- Բնության մարմիններ և ուժեր, որոնք արտադրողականության զարգացման և ուսումնասիրության տվյալ փուլում կարող են օգտագործվել մարդկային հասարակության պահանջմունքների բավարարման համար:
  21. Սողանք- Ծանրության  ուժի ազդեցության հետևանքով լեռնային զառիթափ լանջով հողային որոշակի տարածքների պոկվելն ու ցած տեղափոխվելը կոչվում է սողանք:
  22. Քաղծկեղածին- Նյութեր կամ ֆիզիկական ազդակներ, որոնք կենդանի օրգանիզմներում կարող են չարորակ նորագոյացումներ առաջացել կամ նպաստել դրանց առաջացմանը:
Կազմել խաչբառ – ներառել էկոլոգիական տերմիններ, աղետներ, քաղաքներ և այլն:


Օգտագործված աղբյուրներ՝ 1, 2, 3, 4, 5