Wednesday 20 September 2017

Ջուր

Ջուրը կյանքի աղբյուրն է Երկիր մոլորակի վրա: Ջուրը կենսատու այն հեղուկն է, որը սկիզբ ու վերջ է տալիս Երկրի վրա ընթացող գրեթե բոլոր երևույթներին: Ջուրը բոլոր կենդանի օրգանիզմների և բույսերի կառուցվածքային ամենակարևոր բաղադրիչն է: Նրա մեջ լուծվում են բազում օրգանական և անօրգանական նյութեր, այլ կերպ ասած՝ ջուրը ունիվերսալ լուծիչ է: Ջրի շրջապտույտը երկրի վրա որոշում է վեջինիս կլիման, օդի հարաբերական խոնավությունը, տեղումների քանակը և այլն: Ջրային միջավայրում են տեղի ունենում բջջի մակարդակով քիմիական բոլոր ռեակցիաները: Ջուրը բազմաթիվ կենդանիների, ջրիմուռների կենսամիջավայրն է: