Sunday 26 November 2017

Ֆաշիզմ

Բառը ծագում է իտալերեն ճառագայթ բառից, որը հռոմեական իշխանության խորհրդանիշներից էր և որը 1919 թ.-ից սկսեց օգտագործվել Մուսոլինիի զինյալների կողմից։ Շարժումը որկվում է որպես տոտալիտար։

Իր լայն իմաստով ֆաշիզմը որակվում է որպես Լուսավորիչների դարաշրջանի դեմոկրատական հումանիզմի արժեքներին ռեակցիոն գաղափարախոսություն։
Առաջանալով դեմոկրատական արժեքների ֆրյուստրացիայից ֆաշիզմը ժխտում է մարդու իրավունքները, կոմունիզմը, անարխիզմը, անհատական ազատությունները և լիբերալիզմը։
Ֆաշիզմը 1919 թ․ առաջացած իտալական ծագմամբ քաղաքական շարժում է։ Նեղ իմաստով, տերմինը բնութագրում է Բենիտո Մուսոլինիի հիմնադրած շարժումը, ինչպես նաև իտալական միապետության ներքո 1922-1945 թթ․ գույություն ունեցող ռեժիմը՝ Մուսսոլինինի ղեկավարությամբ։ Լինելով հակառակորդ ժողովրդավարությանը, պառլամենտարիզմին, սոցիալիզմին և մարքսիզմին, մուսոլինյան ֆաշիզմը ավտորիտար է և ազգայնական։ Նացիզմը մասամբ ներշնչվել է ֆաշիզմից։ Շատ հաճախ <<ֆաշիստ>> բառը օգտագործվում է քաղաքական հակառակորդին վարկաբեկելու համար։ Այսօր նույնպես այն համարվում է հայհոյանք։ Չնայած դրան՝ որոշ ծայրահեղ աջ շարժումներ, որոնք անվանվում են նեոֆաշիստական, օգտագործում են Ֆիշիստական գաղափարները։