Tuesday 19 December 2017

Տեսություններ հայերի ծագման վերաբերյալ

Տեսություն 1․
Ըստ պատմահոր հայերը ծագել են Հայկ նահապետից: Հայտնի է, որ ք.ա 2492 թ. Օգոստոսի 11-ին Հայկը խոշաբ գետի ափին հաղթեց Բաբելոնի արքա Բելին: Այսպես Հայկից էլ ծագեց հայ ժողովուրդը:

Տեսություն 2․
Ըստ Աստվածաշնչի, Նոյի տապանը հանգրվանեց Արարատի վրա: Ջրհեղեղից հետո Նոյը իր 3 որդիների հետ` Սեմի, Քամի, Հաբեթի հետ իջավ Արարատից: Հայաստանում մնաց Հաբեթը, ով ամուսնացավ և ունեցավ Թորգոմ անունով որդի: Թորգոմը Եփրատ գետի վերին ավազանում կառուցեց իր տունը, որը կոչվեց Թորգոմատուն, «Հաբեթածին», «Թեգերամա»: Այնուհետև Թորգոմից ծնվեց Հայկը, որից էլ առաջացավ հայ ժողովուրդը, Հայաստանը:

Տեսություն 3․ 
Ըստ հույների Յասոն անունով արգոնավորդը Հունաստանից գալիս է սև ծովի արևելյան ափերը ոսկե գեղմը տանելու: (ոսկե գեղմը խորհրդանշում էր հարստություն և երջանկություն): Երբ ոսկե գեղմը վերցնում են, նավաստիներից մեկը, որի անունն էր Արմենոս, ասում էր, որ նա իրենց հետ չի վերադառնալու Հունաստան: Եվ իբր Արմենոսը եկել է ներկայյս Հասատան, և իր անունով ստեղծել Արմենիա պետությունը:

Տեսություն 4.
Ըստ վրացական ավանդույթի Հաբեթի որդի Թորգոմը ուներ 8 որդի, որից ավագը եղել է Հայկը(Հայոս): Նրան ժառանգություն թողեց Հայաստանը: Մյուս որդուն` Քարթլոսին թողեց ներկայիս Վրաստանը: Եվ այսպես մնացած մնուս զավակներն բաժանեց իր ունեցաց մյուս տարածքները, և այպես առաջացան կովկասյան ժողովուրդները: